Մարտինա Շետինա
Մարտինա Շետինա գերմ.՝ Martina Schettina | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Martina Ingeborg Tucek |
Ծնվել է | մարտի 7, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա[1] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան (1983) և Կիրառական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի և քանդակագործ |
Ոճ | փոփ արտ |
Ժանր | ֆիգուրատիվիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Կայք | schettina.com(գերմ.) |
Martina Schettina Վիքիպահեստում |
Մարտինա Շետինա (գերմ.՝ Martina Ingeborg Tucek, մարտի 7, 1961, Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի նկարչուհի, որ աշխատում է գերազանցապես մաթեմատիկական արվեստ ժանրում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտինա Շետինան ծնվել է 1961 թվականի մարտի 7-ին Վիեննայի Վերինգ շրջանում։ Նրա հայրը եղել է մաթեմատիկոս։ Շետինայի մանկությունն անցել է Վիեննայի մեկ այլ շրջանում` Լեոպոլդշտադտում, որտեղ նա սովորել է «Parzmanitengasse», դպրոցում, ապա` «Bundesrealgymnasium Vereinsgasse» գիմնազիայում։ 1979 թվականին հաջողությամբ հանձնելով քննությունները` ստացել է հասունության ատեստատ։ 1979-1983 թվականներին Շետինան մաթեմատիկա ու ֆիզիկա է ուսումնասիրել Վիեննայի համալսարանում` ինքնուրույն` նկարչություն[2][3]։
1989 թվականին նա իր արվեստանոցն է բացել Ստորին Ավստրիայի Լանգենցերսդորֆ քաղաքում։ 1992 թվականից սկսել է մասնակցություն ունենալ Եվրոպայի (Art Vilnius), ԱՄՆ-ի (Art Expo New York City) և Ասիայի (Չինաստանի միջազգային ցուցահանդես, IGE) ցուցահանդեսներում։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է Ավստրիայի սահմաններից դուրս` «Mots & Tableaux» (Բրյուսել, 1999) ցուցահանդեսում[2]։
Շետինան սովորել է Գերասի անվան Ամառային գեղարվեստական ուսումնարանում, որտեղ նրա համակուրսեցիներն են եղել Ուլրիխ Հանսերտը, Պիտեր Սենգլը, Հուբերտ Արատիմը և այլք։ Հետո Մարտինա Շետինան ուսանել է Վիեննայի կիրառական արվեստի համալսարանում, որն ավարտել է 2007 թվականին։ 2007-2008 թվականներին Մարտինան աշխատել է չինացի նկարիչ Սյաոլան Հուանլուի հետ։ 1984-2007 թվականներին նա դասավանդել է միջնակարգ դպրոցում[2]։
2008 թվականից Շետինայի նկարները պարբերաբար սկսել են հայտնվել «Kronen Zeitung» կիրակնօրյա թերթում, որը ավստրիական ամենակարդացվող օրաթերթն է։ Երբեմն նրա գործերը տպագրվել են «Kleine Zeitung» թերթում[4]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստեղծագործություններում Մարտինա Շետինան հետազոտել է կնոջ դերը ժամանակակից հասարակության մեջ։ Նա մարտահրավեր է նետել տղամարդու և կնոջ գենդերային դերերին` թե' նախկինում եղած և թե' ներկայիս։ Քանի որ Մարտինայի նկարներում մարդկային մարմինները թափանցիկ են թվում, քննադատները նրան անվանել են «ապակենման ձեռք ունեցող նկարիչ»[5][6][7]։ Նշվել է նաև, որ Շետինայի աշխատանքները գտնվել են փոփ արտի ազդեցության տակ, մասնավորապես դա վերաբերել է նրա «Նարնջագույն զգեստ» կտավին, որում պատկերված է ինքնավստահ ժամանակակից կին։ Առաջին անգամ աշխատանքը ցուցադրվել է 2009 թվականին «Քաղաք, երկիր, կին» ցուցահանդեսում (Կրեմս քաղաքի թանգարան)[8][9]։
2008 թվականից Շետինան իր արվեստում անցել է «մաթեմատիկական թեմային»[10][11]։ 2009 թվականի դեկտեմբերին լույս է տեսել նրա «Մաթե-մոգական նկարներ» գիրքը, որը պարունակում էր նկարչուհու ակնարկներն ու մի շարք աշխատանքներ։ Մարտինան կազմակերպում է նաև ներկայացումներ, որտեղ գործողությունը ներկայացվում է իր աշխատանքներով։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտինայի աշխատանքները գտնվել են «HMZ Spielfeld» մասնավոր հավաքածուում, ինչպես նաև «Helmut Klewan» հավաքածուում (Մյունխեն/Վիեննա)։ Մարտինայի քանդակները տեղադրված են Լինցի «Skulpturenpark artpark» զբոսայգում և ավստրիական Պոյսդորֆ քաղաքի հասարակական տարածքում։ Նրա նկարներից կան Ստորին Ավստրիայի թանգարանի հավաքածուում, Կրեմս գինենործական քաղաքի, Լանգենցերսդորֆի, Պյոհլարն քաղաքի Օսկար Կոկոշկայի և մի շարք այլ թանգարաններում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 - Ավստրիայի շրջակա միջավայրի նախարարության ստենդային մրցույթի հատուկ մրցանակ
- 1998 - «Նոր չեմպիոններ», Վիեննայի մշակութային ցանցի սաների մրցույթ(Basis.Kultur.Wien)
- 2001 - ARTforum մրցույթի առաջին տեղ
- 2002 - Գրանցված է Վաշինգտոնի Արվեստի կանանց ազգային թանգարանի արխիվներում, Կոլումբիա շրջան
- 2006 - Ավստրիական Ալբերտ Շվեյցարի ընկերության ոսկե մեդալ գիտության ու արվեստի բնագավառում
- 2009 - «Ամսվա նկարիչ — հուլիս, 2009», որ ընտրվել է «Kunstforum» բաժանմունքի կողմից
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 Malerei. Музей Währing, Վիեննա
- 2001 Մարտինա Շետինա — Անտոն Հանակի թանգարան, լանգենցեսդորֆ
- 2006 Ցվեյտաուզենսեքս Բլաուգելբում Ֆիեդելսգալերի Ֆիշաու Բլաուգելբ ամրոցում, Բադ Ֆիշաու-Բրունն
- 2007 Կախարդական Փարիզ — Փարիզի ավստրիական մշակույթի համաժողով
- 2008 Magische Menschen. Magische Orte — Օսկար Կոկոշկայի թանգարան, Պյոհլարն
- 2008 Magicien à Paris Vol. 2 — Փարիզի ավստրիական մշակույթի համաժողով
- 2009 «Город. Страна. Женщина.» — Կրեմս քաղաքի թանգարան
- 2010 Mathemagic — в MuseumsquartierVienna [15]
- 2010 Mathematische Bilder — Egon-Schiele-Museum, Տուլն ան դեր Դունաու
- 2011 Mathemagische Bilder — Ֆոն Պյութագոր-բիս Հիլբերտ, Ausstellungsbrücke, Սանկտ Պյոլտեն
- 2014 Մաթեմատիկոսն ու փիլիսոփայությունը — Minoritenkloster քաղաքային թանգարան, Տուլն ան դեր Դունաու
- 2015 Mathemagische Bilder, Galerie am Lieglweg,
Խմբային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 Ֆլորենտական բիենալե
- 2006 VINSPIRACE BŘECLAV 2006 Բրժեցլավ քաղաքի թանգարան, Չեխիա.
- 2008 «Եվրոպան և Ասիան այսօր», «ARTcenter Berlin» ցուցահանդե
- 2009 Վիլնյուսի արվեստ — Մանֆրեդ Կելնհոֆերի, Ֆրանց Ուեսթի և Հերբերտ Բրանդելի հետ
- 2009 «Բեռլին. Բեռլինի պատի անկումից 20 տարի անց» — «Արտոդրոմ» ցուցասրահ, Բեռլին
- 2012 «Weinviertler Künstler im Wienerwald», Այխգրաբենի թանգարան
- 2015 Ցուցահանդես Ձմեռային պալատում (Winterpalais Prinz Eugen), Բելվեդեր, «Վիեննան արվեստի համար» ցուցահանդես 161 նկարիչների, ճարտարապետների և դիզայներեների հետ համատեղ
- 2015 «Նոր արվեստի քարտեզ։ Իմագո Մունդի — Լուչանո Բենետոնի հավաքածու» Ջորջիո Չինիի ֆոնդ, Վենետիկ
- 2016 «Մարդկության արվեստ». Պրատտ ինստիտուտ, Ռուբելեի և Նորման Շաֆլերի ինստիտուտ (Նյու Յորք)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #124712614 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Kunkler, Schettina, 2009, էջ 7
- ↑ Wiener Zeitung, 2007, էջ 13
- ↑ Kleine Zeitung, 2009, էջ 8—9
- ↑ Gansterer, 2005, էջ 50—53
- ↑ Gansterer, 2007
- ↑ Parker, 2003, էջ 54—57
- ↑ Kunkler, Schettina, 2009, էջ 5
- ↑ Kunkler, 2009, էջ 52—55
- ↑ Deschauer, 2009
- ↑ Lehmann, 2009, էջ 3
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хаманн Б. Гитлер в Вене. Портрет диктатора в юности / ред. М. Зоркая; пер. О. Козонкова. — Ад Маргинем, 2016. — 568 с. — ISBN 978-5-91103-5-307-1
- Kunkler Ch., Schettina M. Martina Schettina: Stadt. Land. Frau. Ein Interview zur Ausstellung // Galerie Artodrome. —Berlin, 2009. — С. 4—7.
- LebensART // Kleine Zeitung. —Вена, 2009. — С. 8—9.
- Gansterer H. A. Martina Schettina: Der Zauber einer gläsernen Handschrift // Galerie ARTPARK. —Linz, 2007.
- Galerie // Wiener Zeitung. — 2007. — С. 12—13.
- Parker J. B. Martina Schettina - Magische Erotik des Augenblicks // Vernissage: Sonderheft zur Kunstmesse Salzburg. —Wien, 2003. — В. 23. — № 221. — С. 54—57. — ISSN 0257-3504.
- Gansterer H. A. Der Zauber einer gläsernen Handschrift - Martina Schettina // Vernissage. —Wien, 2005. — В. 25. — № 245. — С. 50—53. — ISSN 0257-3504.
- Kunkler Ch. „Stadt. Land. Frau.“ Ein Interview von Christine Kunkler zur Ausstellung im Weinstadtmuseum // Vernissage. —Wien, 2009. — В. 29. — № 285. — С. 52—55. — ISSN 0257-3504.
- Mathematik und Kunst // Vernissage / ed. Stefan Deschauer. —Dresden, 2009. — В. 55. — № 2. — ISSN 0025-5807.
- Lehmann I. Fibonacci-Zahlen in Bildender Kunst und Literatur // TU Dortmund. — 2009. — С. 1—4. Архивировано из первоисточника 3 Մարտի 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինա Շետինա» հոդվածին։ |
|